ՀՀ-ում ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը
Իրավունք![ՀՀ-ում ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը](/timthumb.php?src=disc/19-02-24/d836c2899a63f5df03dcb7d0753c17d1.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների ներգրավմամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների աջակցությամբ կազմակերպվել է չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Միլոշ Ֆորմանի «Գոյայի ուրվականները» ֆիլմի դիտում։ Հայտնում են Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։
Ֆիլմից հետո կայացել է «Պայքարելու արվեստ» խորագրով հոգեբանական զրույց-քննարկում։ Ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը՝ համեմատականներ տանելով ֆիլմի հերոսների և իրենց միջև։
![](banners/armflix.jpg)