«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» «Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» «Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է «Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ» «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ» «Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» «Ժողովուրդ». Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով Հայտնաբերվել է հատապտուղ, որից շաքարային դիաբետը «վախենում է». բժիշկները հորդորում են այն ուտել ամբողջ տարին 

Տրամաբանակա՞ն է, արդյոք, որևէ սպասում ունենալ մյունխենյան հանդիպումներից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1963 թվականի փետրվարից ամեն տարի Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվում է միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն է քննարկել արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության արդիական խնդիրներ։ Այս տարի համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, կառավարությունների ներկայացուցիչներ։ Փաշինյանը ևս մասնակցեց Մյունխենի համաժողովին։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ նա իր հետ Գերմանիա էր տարել գրեթե իր ողջ ընտանիքը։ Մի կողմ թողնենք նաև այն, որ Մյունխեն էին մեկնել ոչ միայն Փաշինյանի իշխանական թիմակիցներն, այլև, այսպես կոչված, «սորոսական» հատվածը. վերջին հաշվով, մյունխենյան համաժողովն ավելի շատ վերածվել է արևմտյան ուղղվածություն ունեցող հարթակի, ու աչքի է ընկնում նաև հակառուսական շեշտադրումներով։

Մեզ հետաքրքրում է ոչ թե համաժողովի՝ Հայաստանի իշխանությունների և մերձիշխանական շրջանակների համար «տուրիստական» առիթ դառնալը, այլ բովանդակային կողմը։ Նախ՝ նշենք, որ Մյունխենում կայացավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը: Գերմանիայի կանցլերը, հատուկ անդրադառնալով այդ հանդիպմանը, դրական էր գնահատել այն՝ ընդգծելով, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների։ Իսկ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ նշեց, թե Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում։ Ալիևի նման դիրքորոշումը իսկապես շատ զարմանալի է, քանի որ վերջինս անցած տարվանից սկսած խուսափում է արևմտյան հարթակներում Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց։ Այդպես նա հրաժարվեց Գրանադայում, ապա նաև Բրյուսելում նախատեսվող հանդիպումներից։

Փոխարենն Ադրբեջանի նախագահն արդեն տևական ժամանակ առաջ է մղում առանց միջնորդների և անմիջական բանակցություններ վարելու ձևաչափը։ Ուստի, հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց Ալիևի դիրքորոշման մեջ։ Թերևս Ալիևը համաձայնեց Մյունխենում հանդիպել Փաշինյանի հետ, քանի որ այդ հանդիպման ժամանակ ընդամենը բանավոր պայմանավորվածություններ են կայացել, որոնք ոչնչով չեն պարտավորեցնում Ադրբեջանին։ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծում է, թե Շոլցի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը վերահաստատվել են նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն պատերազմից հետո տեսել ենք բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ու այդ պայմանավորվածությունների շրջանակը կարող ենք սկսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այդ հայտարարության 9 կետից չենք կարող նշել որևէ դրույթ, որ Ադրբեջանը կատարել է։

Բաքուն նույնիսկ չի կատարել հումանիտար ուղղվածություն ունեցող իր պարտավորությունները, այն է՝ վերադարձնել ռազմագերիներին ու պահվող անձանց։ Բայց եռակողմ համաձայնությամբ նախատեսվող իր պարտավորությունները չկատարելն այլ հարց է, դրանք խախտելը՝ մեկ այլ հարց, քանի որ Ադրբեջանը հայաթափել է Արցախը, որի պայմաններում եռակողմ հայտարարությունը դարձել է անգործունակ։ Ադրբեջանի գործելակերպը չի փոխվում նաև արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեպքում։ Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում հակված չէ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զարգացնում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը՝ ներկայացնելով նորանոր տարածքային պահանջներ։

Եվ, ընդհանուր առմամբ, չկա արևմտյան միջնորդությամբ ձեռք բերված որևէ համաձայնություն, որն Ադրբեջանը կատարել է։ Այսքանից հետո միամտություն է կարծել, թե մյունխենյան հանդիպման ժամանակ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները կարող են կատարվել։ Այլ հարց է, որ Ալիևն անընդհատ պնդել է, որ Հայաստանը կատարի ձեռք բերված համաձայնությունները։ Իսկ Փաշինյանն ամեն ինչ արել է Հայաստանին պարտադրված բոլոր պայմանները կյանքի կոչելու համար։ Նա ամեն անգամ շատ արագ զիջել է՝ իր այդպիսի քայլերը պայմանավորելով այն հանգամանքով, որ եթե չզիջեն, ապա դա ադրբեջանական կողմին ագրեսիայի առիթ կտա, ինչի արդյունքում հայկական կողմի վիճակն ավելի կբարդանա։

Հայաստանի իշխանությունները տրամադրված չեն դիմադրել Ադրբեջանին, և արդյունքում Բաքուն է դարձել անգամ մեր ներքին օրակարգը թելադրողը, որն անդրադառնում է նաև այնպիսի հարցերի, թե մենք ինչ Սահմանադրություն կամ օրենքներ պետք է ունենանք։ Այս կոնտեքստում շատ ավելի մտահոգիչ է Ալիևի հայտարարությունը, թե «ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում»: Օգտակարն ու կառուցողականը վատ բաներ չեն, բայց ո՞ւմ համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներովՋուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմումԻ՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն«Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»«Ժողովուրդ». Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործովՀայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»Հայտնաբերվել է հատապտուղ, որից շաքարային դիաբետը «վախենում է». բժիշկները հորդորում են այն ուտել ամբողջ տարին «Սեր տվեք և, պարզապես, վստահեք Աստծուն». Լիլիթ Բասյանի հրապարակումը սիրելիի հետ Ռուսաստանում կոչ է արվում «բոդիպոզիտիվը» անցանկալի հայտարարելԹալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ էՄոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի ԱնտոնովՄերձավոր Արևելքում պատանդների վերաբերյալ համաձայնություն կա, շուտով ազատ կարձակվեն․ Թրամփ Ուելսի արքայադուստր Քեթրինը խոսել է քաղցկեղի մասին (լուսանկարներ)«Գազպրոմը» կարող է կրկնակի կրճատել կենտրոնական գրասենյակի աշխատակիցների թիվը․ ԶԼՄ Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալԵ՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ի կապշինվարչության վերաբերյալ գործ է քննում․ վարչության պետն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»Ռաիսիի անվտանգության ծառայությունը ցանկացել է չեղարկել նրա այցն Ադրբեջանի հետ սահման՝ Իսրայելի բազաների պատճառով Պլանային անջատումներ հունվարի 16-ին Հրապարակվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կետերըԹուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի Փաշինյանը բացել է Սյունիքի դարպասները. եթե Իրանը վտանգ տեսնի, կարող է հարվածել թե՛ տարածքին, թե՛ իշխանություններին. Հայկ Նահապետյան (տեսանյութ)Մհերի կորուստը Հայաստանի կորուստն է, քանի որ քաղաքական հայ է մահացել․ Հովհաննես ԱվետիսյանՊարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Թուրինում բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է (տեսանյութ) Ո՞ր երկրների բնակչուհիներն ունեն ամենամեծ կուրծքը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թույլ ձյուն, մառախուղ, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակը Մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվելԼուկաշենկոն կոչ է արել ոչ մի լումա չծախսել «աղբի» վրաՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից․ Կատարի վարչապետԵրկու դեպքում էլ կորցնելու ենք պետականությունը․ նախկին դատավոր Պարգև ՕհանյանԵրևանի ու ԱՄՆ հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունն ունի խիստ կարճաժամկետ տեղեկատվական նշանակություն․ ԴավթյանԱդրբեջանի ԱԳՆ–ն Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունը «մտացածին» է անվանելԲայդենը գաղտնի փաստաթղթերով կլքի Սպիտակ տունը․ APՊիկետ կկազմակերպվի՝ Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով․ ԲագրատյանԱդրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է կյանքին վերջ տալ Քայլի Ջենները որոշել է սահմանափակել իր մոր շփումն իր սիրելիի հետԲրուկ Շիլդսը անկեղծանում է (լուսանկարներ)Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ նոր մանրամասներ Հպարտացեք, հայե՛ր. ադրբեջանցիները՝ Փաշինյանի ու Լուկաշենկոյի լեզվակռվի մասին (տեսանյութ)ՌԴ Դաշնային խորհուրդը քննարկել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըԴեյվիդ Սփեյդը շահավետ առաջարկ է արել (լուսանկարներ)
Ամենադիտված