Միրզոյան-Բայրամով հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են. ԱԳՆ խոսնակ
Արտաքին Քաղաքական![Միրզոյան-Բայրամով հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են. ԱԳՆ խոսնակ](/timthumb.php?src=disc/20-02-24/0a882743253ce58fa4866ef02f2ef460.jpg&w=780)
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են, «Ազատության» հարցմանն ի պատասխան` հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Կողմերը պայմանավորվում են, վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք», - «Ազատության»-ը հայտնեց ԱԳՆ խոսնակը:
ԱԳ նախարարների հանդիպման մասին փետրվարի 18-ին Մյունխենում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան: Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին նույն օրը հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահը։
![](banners/armflix.jpg)