Մենք բավականին հանդուրժող ենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ․ Պուտին
Աշխարհ![Մենք բավականին հանդուրժող ենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ․ Պուտին](/timthumb.php?src=disc/20-02-24/ba60b2733f14faf6134eac876900625c.jpg&w=780)
Ռուսաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին հանդուրժողաբար են վերաբերվում, ոչ ոք նրանց չի սահմանափակում, գլխավորը երեխաներին ձեռք չտալն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումում։
«Մենք բավականին հանդուրժող ենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ, մենք պարզապես մեծ տեղ չենք տալիս դրան և ճիշտ չենք համարում դրան մեծ տեղ տալը, թող բոլոր մեծահասակներն ապրեն այնպես, ինչպես ուզում են, ոչ ոք նրանց չի սահմանափակում: Բայց ինչ վերաբերում է երեխաներին, ես արդեն բազմիցս ասել եմ՝ մի՛ դիպեք երեխաներին»,- ասել է նա։
![](banners/armflix.jpg)