Թուրքիայում Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով 6 մարդու են ձերբակալել
Համաշխարհային Մամուլ![Թուրքիայում Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով 6 մարդու են ձերբակալել](/timthumb.php?src=disc/20-02-24/ecdd96d60c8a7fa60c673e5dac990f4e.jpg&w=780)
Թուրքական հետախուզական ծառայությունները Ստամբուլում ձերբակալել են վեց մարդու՝ չինական հետախուզության համար աշխատելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Հաղորդվում է, որ ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանից Թուրքիայում բնակվող մարդկանց և տեղական էթնիկ կազմակերպությունների գործունեությանը նրանց մասնակցության մասին։
Նշվում է, որ յոթ հետախուզվողներից մեկին դեռ չեն հայտնաբերել։
Անկարան արդեն մի քանի տարի է՝ Պեկինին մեղադրում է ույղուրներին ճնշելու մեջ։ Չինաստանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները։
![](banners/armflix.jpg)