Գեղարքունիքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոն է բացվել
Հասարակություն![Գեղարքունիքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոն է բացվել](/timthumb.php?src=disc/20-02-24/9c69b826fe315db252566800d96df12c.jpg&w=780)
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում բացվել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնը: Այն գտնվում է տեղական ինքնակառավարման շենքում։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշում է, որ նախատեսվում է ևս երկու նման կենտրոնների բացում մինչև այս ամառվա սկիզբը: Բացի երեխաների և մեծահասակների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացներից, կենտրոնում կլինեն բազմազան խմբակներ, կա նաև գրադարան:
Հանդիսավոր բացմանը ներկա էին և ժապավենը կտրեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:
![](banners/armflix.jpg)