Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավերի վրա
Համաշխարհային Մամուլ![Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավերի վրա](/timthumb.php?src=disc/20-02-24/f35336ddbab632410161582c26d3fad4.jpg&w=780)
Եմենի հութիները Կարմիր և Արաբական ծովերում անօդաչու սարքերով հարձակվել են ամերիկյան ռազմանավերի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը։
Հութիները նաև հայտնել, որ իրենք մի քանի հրթիռ են արձակել իսրայելական MSC Silver նավի վրա Ադենի ծոցում, ինչպես նաև հարվածել են թիրախներին Իսրայելի հարավում:
Ավելի վաղ «Անսար Ալլահ» շարժման հութիները հարձակվել էին Ադենի ծոցում բրիտանական Rubymar նավի վրա։
![](banners/armflix.jpg)