Պուտինը կհանդիպի Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարների հետ
Աշխարհ![Պուտինը կհանդիպի Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարների հետ](/timthumb.php?src=disc/20-02-24/d2a9d1644a0daecc5d40471b6c1b99a3.jpg&w=780)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հանդիպել Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի ղեկավարը «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումի լիագումար նիստի ժամանակ ասել է, որ հանդիպումը կկայանա Կազանում չորեքշաբթի՝ փետրվարի 21-ին։
Փետրվարի 21-ին Կազանում կմեկնարկի «Ապագայի խաղեր» միջազգային մրցաշարը։ Մրցույթի բացման արարողությանը ծրագրում են մասնակցել այլ երկրների ղեկավարներ։ Մասնավորապես, միջոցառմանը մասնակցելու պլանների մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
![](banners/armflix.jpg)