Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին «Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ) Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը 

Փաշինյանը պատրաստվում է Հայաստանը միայնակ թողնել թուրք-ադրբեջանական տանդեմի դիմաց

Վերլուծական

Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն»: Դրանից հետո, նաև դրանից առաջ, նա ժամանակ առ ժամանակ խոսում էր միայն սահմանադրական փոփոխությունների մասին, ընդ որում, շեշտելով, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա: Եվ ահա, վերջերս նա խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Շատերը կարծում են, որ դրանով նա կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը, մասնավորաբար կապված նրա հետ, որ կհանվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգի մասին: Հավանական է համարվում, որ Սահմանադրությունից հանվի Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին դրույթը:

Սակայն, այդ դրույթից զատ, ըստ փորձագետների, ՀՀ իշխանություններն Արևմուտքի թելադրանքով փորձելու են նոր Սահմանադրության մեջ ամրագրել ՀՀ ոչ բլոկային պետության կարգավիճակը: Սա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի լինելու որևէ ռազմաքաղաքական կառույցի անդամ, ինչպիսին օրինակ հանդիսանում է ՀԱՊԿ-ն: Ավելին, ըստ տրամաբանության, ոչ բլոկային պետության կարգավիճակը ենթադրելու է նաև ռուսական 102-րդ բազայի դուրսբերում ՀՀ տարածքից: Այս գաղափարի կողմնակիցների տեսանկյունից՝ այդ կերպ հնարավոր է միաժամանակ ստանալ Արևմուտքի աջակցությունը և խուսափել Մոսկվայից սուր արձագանքից, քանի որ երկիրը, թեև ի վերջո դուրս է գալիս Ռուսաստանի կողմից վերահսկվող ՀԱՊԿ-ից, չի միանում մյուս դաշինքներին: Սակայն, ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ առանց այլ հուսալի «հովանոցի» տակ ընկնելու հեռանկարի, Հայաստանը կկանգնի անվտանգության լուրջ ռիսկերի առաջ։ Նկատի ունենալով փոփոխվող աշխարհակարգը, երբ աշխարհը հեռանում է կոշտ միաբևեռությունից, և առաջիկա 10-20 տարիները տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանում, լինելու են անհանգիստ և կուղեկցվեն նոր պատերազմներով, Չմիավորման կարգավիճակով Հայաստանը կարող է բախվել անվտանգության սպառնալիքների, որոնք կարող են վտանգավոր լինել նրա համար։ Թեեւ, իհարկե, դե յուրե Հայաստանը չի լինի որևէ ռազմաքաղաքական դաշինքի կազմում, սակայն դե ֆակտո Հայաստանի տարածքը վերահսկելու են տարբեր կառույցներ, տարբեր ուժային խմբեր, մասամբ հարեւան պետություններ, ինչպես տեսնում ենք, օրինակ, ժամանակակից Սիրիայի տարածքում։ Եվ բնական է, որ  նման իրավիճակը նախադրյալներ է ստեղծելու այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով Ադրբեջանի էքսպանսիոնիստական ​​ծրագրերի իրականացման համար։

Հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած հերթական էսկալացիան կրկին առիթ է տալիս Փաշինյանին խաղալու ժողովրդի զգացմունքների հետ և պնդել, որ դիցուք՝ եթե Հայաստանը Սահմանադրությամբ սահմանի ոչ բլոկային երկրի կարգավիճակը, ապա հետագա էսկալացիաներից հնարավոր կլինի խուսափել: Փաստացի, այս փոփոխություններով Փաշինյանը ցանկանում է ՀԱՊԿ-ից դուրս գալու առավել մեղմ ճանապարհ գտնել, միևնույն ժամանակ դա արդարացնելով ժողովրդի կամքով և տված քվեով, ասել է թե՝ հետագա բոլոր զարգացումների պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա: Սակայն, եթե ​​նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն, իսկ Թուրքիայի հետ սահմանն ապաշրջափակվի, Անկարան և Բաքուն, այնուամենայնիվ, կփորձեն ուղիղ ցամաքային հաղորդակցություն հաստատել Հայաստանի տարածքով։ Այսինքն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ճնշումը շարունակվելու է։ Ըստ էության, Սահմանադրության մեջ նման փոփոխություններ կատարելը նշանակում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որն այս պահի դրությամբ ՀՀ անվտանգության միակ ռեալ երաշխավորն է, չունենալով անվտանգության որևէ երաշխիք Արևմուտքից: Սա էլ իր հերթին նշանակում է մեն-մենակ մնալ թուրք-ադրբեջանական օրեցօր ամրապնդվող տանդեմի դեմ, որի հետ Արևմուտքը հարաբերությունները փչացնելու որևէ ցանկություն չունի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկումՈւրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին ԿոլոնաՄուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքումՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. ԳևորգյանԵրևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվիԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին«Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ)Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըՀայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանըԼեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանԷլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել․ ՓաշինյանԴատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամԳազ չի լինելուԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆՀայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա ԱյվազյանՄիկա Բադալյանին արտաքսել են ՄոլդովայիցՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցՀայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետԱշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովումՀովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնելԳնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. ՓաշինյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրոԲա ձեզ թվում է, թե ժեխը պիտակ է կամ վիրավորա՞նք, բացարձակ, դա իրականություն է․ փաստաբանԼարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱմփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրըԿիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .ՂազարյանԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով հուլիսի 29-ին կգտնվի ԿիպրոսումԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանԱյսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելուՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՊարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին, որի մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղելՎրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել էՊետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան«Ամեն բացասականը, որ Բայդենն ուներ, կարող է նաև վերագրվել Հարրիսին». քաղաքագետՀետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում․ համայնքապետՔննչական կոմիտեն 125.000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. լրագրողՓոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեցԿամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հետևել է շինարարական աշխատանքինԳյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրելՓոքր Վեդիում մանկապարտեզի` երեխային բռնnւթյան ենթարկած աշխատակիցն ազատվել է աշխատանքիցԵվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնումԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԼուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձեւակերպված․ Փաշինյան Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում է Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այցելել է Գեղարքունիք
Ամենադիտված