Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
Հասարակություն![Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը](/timthumb.php?src=disc/21-02-24/5de2664105c56a50df653fc5f7d1a31d.jpg&w=780)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտում՝ խոհանոցում:
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝
- հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, արհեստական օդափոխության համակարգերով, որոնք կանխում են աղտոտված օդի ներթափանցումը տարածք.
- սննդամթերքի պահեստի, խոհանոցի և սպասք լվանալու սենյակի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող, նյութերով.
- առաստաղը և պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
![](disc/21-02-24/ed6655aaf003dea738334fba8786b751.jpg)
![](disc/21-02-24/9f99a67f43314c4702c5210af139d73d.jpg)
![](disc/21-02-24/3f241351675d7b42e9d609425e0eb603.jpg)
![](banners/armflix.jpg)