Մենք կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան
Քաղաքական![Մենք կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան](/timthumb.php?src=disc/21-02-24/cfed71316a3b3acd12886ebc1884dafe.jpg&w=780)
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը ինչպես Եվրամիության հետ երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային կայունության խթանման գործում։
Այս մասին ՀՀ արտգործնախարարը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկամյակի առթիվ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը:
Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։
![](banners/armflix.jpg)