Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին Հիմա էլ բան չկա անելու օրհներգն են փոխում (տեսանյութ) Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ) Ռուսները սկսեցին մեզ դիտարկել իրենց հավասար պետություն. Մելքոնյան (տեսանյութ) Հայկ Սարգսյանը՝ ծեծկռտուքի ու քրեական հեղինակությունների հետ կապի մասին (տեսանյութ) Մարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ Աթանեսյան Քաղաքացիները` իշխանության ձեռնարկած գործողությունների մասին (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ Առաքելյան Արայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունի 

Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը. Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրել է. 

«Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Հայաստանի օրինակը բարձրաձայնվում էր՝ որպես ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտության գլուխգործոց թե՛ ՌԴ պաշտոնյաների, թե՛ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության կողմից, որոնց միջև հարաբերություններում արդեն կար 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ի՝ Ղրիմի շուրջ զարգացումները և 2011-ի ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում։

Հայաստանն ուժեղ էր, արժանապատիվ, ինքնուրույն և հաջողված, իսկ ստորագրված փաստաթուղթը՝ CEPA-ն, այնքան կենսունակ և էֆեկտիվ էր, որ իր նշանակությունը՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակ, պահպանել է մինչև այսօր։ Հայաստանի համար այդ ձեռքբերումը կրկնակի էր, քանզի նշված փաստաթղթով իրավական պարտադիր ուժ էր ստանում ԵՄ բոլոր անդամ երկրների համար նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորումը՝ որպես արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը։

2020-ի փետրվարին Մյունխենում Հայաստանը ներկայացնում էր արդեն Նիկոլ Փաշինյանը, որի խայտառակ և ձախողված բանավեճն Իլհամ Ալիևի հետ հնարավոր չէր ցիտել առանց վալիդոլի կամ մի 200 գրամ օղու։

Այս տարվա Նիկոլի մյունխենյան վոյաժն անփառունակ դիվանագիտական ձախողումների շքերթում հերթական ֆիասկոն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Բերեմ ընդամենը երկու ակնհայտ և աղաղակող փաստ։

Նախ, Մյունխենում կայացավ կարճատև եռակողմ հանդիպումը Շոլց-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որը շարունակվեց արդեն Նիկոլ-Իլհամ ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ձևաչափը և դրան հետևած երկկողմը փաստացի Ադրբեջանի պահանջների բավարարումն էր Հայաստանի կողմից։ Հարց է ծագում. Մյունխենում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Վան դեր Լեյենը, ինչո՞ւ ԵՄ-ն չէր այդ հանդիպման միջնորդը։ Մյունխենում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը. ինչո՞ւ ԱՄՆ-ը չէր միջնորդը։ Էլ չեմ խոսում Ֆրանսիայի միջնորդական փորձի մասին։

Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանին հաջողվել է, քննադատելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը՝ հասնել իր համար ամենաընդունելի, Հայաստան-Ադրբեջան օրակարգում երբեք չխորացած և Ալիևի համար կոմֆորտ Գերմանիայի կանցլերի միջնորդությանը։ Այն Օլաֆ Շոլցի, ով Ուկրաինայի դեպքում պնդում է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել պարտադրված, ուժի կամ դրա սպառնալիքի տակ, իսկ Հայաստանի դեպքում ոչ միայն աչք է փակում ադրբեջանական շարունակական ագրեսիայի վրա, այլև իր լուման է ներդնում ագրեսորի ակնհայտ ճնշումների տակ, այսպես կոչված, խաղաղության գործընթացին։ Այն Օլաֆ Շոլցին, ում համար Ռուսաստանի նախագահն ավտորիտար կառավարիչ է, բայց խայտառակ ընտրություններով վերջերս ինքնավերընտրված Ալիևը՝ բանակցային գործընկեր։

Փաշինյան-Ալիև երկկողմը նույնպես Ադրբեջանի ցանկությունն էր, քանզի Ալիևը գնալով ավելի համառ և հանդուգն է խոսում այն մասին, որ միջազգային միջնորդներ Հայաստանի հետ բանակցություններում չպետք է լինեն, որ այդ հարաբերությունները պիտի դադարեն լինել միջազգային օրակարգի մաս։

Այսինքն՝ Նիկոլը բավարարել է նաև Իլհամի այդ պահանջը։ Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը։ Փաստորեն, ինչպես և զգուշացնում էինք, Արցախն Ադրբեջանի ներքին հարց դարձնելուց հետո Հայաստանի վարչապետ ներկայացող անձը Հայաստանն է դարձնում թյուրքական աշխարհի մաս»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասինՀիմա էլ բան չկա անելու օրհներգն են փոխում (տեսանյութ) Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գերմանիան 2024 թվականին ռեկորդային թվով զենք է մատակարարել Ուկրաինային«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել նախապատրաստվել «անորոշության դարաշրջանին» Ռուսները սկսեցին մեզ դիտարկել իրենց հավասար պետություն. Մելքոնյան (տեսանյութ) Ջասթին Բիբերը դադարել է հետևել կնոջ և աներոջ ինստագրամյան էջերին (լուսանկարներ)Հայկ Սարգսյանը՝ ծեծկռտուքի ու քրեական հեղինակությունների հետ կապի մասին (տեսանյութ)Մարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանՔաղաքացիները` իշխանության ձեռնարկած գործողությունների մասին (տեսանյութ) Թրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսից«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Քանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԲանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ Առաքելյան Ինդոնեզիան տուգանել է տեխնոլոգիական հսկա Google-ինԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Ֆրանսիայում անչափահաս է ձերբակալվել սպանության կասկածանքովԸնդդիմությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի Սիրունյան Ալիկը դառնար ԲԴԽ նախագահ. Վարոսյան Բելառուսում վաղաժամկետ քվեարկության մասնակցությունը ակտիվության լավ ցուցանիշ է․ ԼեբեդևԹրամփը շփոթել է Չինաստանը և ԿանադանՄասկը Շոլցին «հիմար» է անվանելԹրամփը պլանավորում է այցելել Մերձավոր ԱրևելքՄեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել հայ-ադրբեջանական սահմանով ճանապարհորդելուց Աշխարհագրական առանձնահատկությունների անվանափոխումը առանձին երկրների իրավասությունը չէ․ ՄԱԿԳազ չի լինիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններից Ապարանում, Արագածում, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Թրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ը Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնիցԲարձր ենք գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ օրակարգի առաջմղմանը․ Փաշինյան Թրամփը կարգադրել է 100 օրում լուծել Ուկրաինայում հակամարտությունը․ WSJ Եվրոպան պետք է աջակցի ուկրաինական բանակին․ ԶելենսկիՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն․ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուոլցին Իսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային«Տնօրենները գործում են ԽԾԲ-ով», «Նման դպրոցի տնօրենները կպատժվեն» (տեսանյութ) Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը Թրամփը անօրինական ներգաղթյալներին կարտաքսի՝ առանց դատավարության Օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների տերերը գույքահարկ չեն վճարի․ Արմեն ԽաչատրյանՍիրիան խզում է Ռուսաստանի հետ «Տարտուս» նավահանգստի պայմանագիրըԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում 2018-ի հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Նիկոլ Փաշինյան Թալանել են Փաշինյանի աներձագի առանձնատունը. Մամուլի տեսություն (տեսանյութ) Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
Ամենադիտված