Աշխարհի 17-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Դոհայում (Կատար) ընթացող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ 6։4, 7։5 հաշվով հաղթելով հունգարացի մարզիկ Ֆաբիան Մարոզանին։
Խաչանովի համար համար այս հաղթանակը 250-րդն էր կարիերայում։
Դոհայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում Խաչանովը կհանդիպի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուսուվուորիի հետ, ով համաշխարհային դասակարգման աղյուսակում 43-րդն է։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Խաչանովը հանդես կգա Ինդիան Ուելսում (ԱՄՆ) Masters շարքի մրցաշարում տղամարդկանց մենախաղում, իսկ Անդրեյ Ռուբլյովի հետ կմասնակցի նաև զուգախաղի մրցաշարին։