Կասկածելի զանգվածներ՝ ձիթապտուղներում․ հանձնուք բերած քաղաքացին ձերբակալվել է
Իրավունք![Կասկածելի զանգվածներ՝ ձիթապտուղներում․ հանձնուք բերած քաղաքացին ձերբակալվել է](/timthumb.php?src=disc/22-02-24/6e499b0b290ab656e2a5bcee1503c57d.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, տեղեկություններ ունենալով արգելված իրերի հնարավոր ներթափանցման մասին, փետրվարի 21-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացի Վ․Մ․-ի կողմից կալանավորված անձ Ա․Ս․-ի անվամբ բերված հանձնուքը։
Հանձնուքում առկա ձկան կոտլետներով երկու տարաների մեջ եղել է նաև պաքսիմատացված 11 ձիթապտուղ, որոնցից մեկում ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված, իսկ մյուս ձիթապտուղներում նկատել են թմրամիջոցի նմանվող, սպիտակավուն հետքեր։
Վ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![](disc/22-02-24/f078c8b7cb957d83397e6e391946de22.jpg)
![](disc/22-02-24/fb31da9b300af6f620fc55d32eb75398.jpg)
![](banners/armflix.jpg)