Պայթյուն Թավրիզյան փողոցի տներից մեկում (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար![Պայթյուն Թավրիզյան փողոցի տներից մեկում (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/22-02-24/414f6213b9efdff5050ee05b8e172d35.jpg&w=780)
Փետրվարի 22-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, երկհարկանի տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փլուզվել է տան առաջին հարկի միջսենյակային պատի մոտ 4 քմ հատվածը, վնասվել են երկրորդ հարկի պատշգամբի դուռը և պատուհանի ապակիները։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով. հյուրասենյակում այրվել է կենցաղային տեխնիկա:
![](disc/22-02-24/1e5f696d4b334b5022eeb25a4034a8b3.jpg)
![](disc/22-02-24/36ad2249ea9ac3fe80922e226dc3cc80.jpg)
![](banners/armflix.jpg)