Շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Ֆրանսիայի վարչապետ
Բլոգոսֆերա![Շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Ֆրանսիայի վարչապետ](/timthumb.php?src=disc/22-02-24/2b5d02409e789ca1a2a882b1bad09146.jpg&w=780)
Փարիզում այսօր՝ փետրվարի 22-ին, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ։ Հանդիպման արդյունքներով վարչապետ Գաբրիել Ատալը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․
«Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ։
Շնորհակալություն, սիրելի Նիկոլ Փաշինյան կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու երկուստեք ցանկությունը:
Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է Ֆրանսիայի վարչապետը։
![](banners/armflix.jpg)