Տավուշում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է ծառերին․ կա 3 վիրավոր
Արտակարգ Պատահար![Տավուշում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է ծառերին․ կա 3 վիրավոր](/timthumb.php?src=disc/22-02-24/6ad8af5fa693bc31e8f7e518c6181f70.jpg&w=780)
Երեկ՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մարտին Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին և հայտնվել դաշտում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մարտին Մ․-ն, ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Խաչիկ Գ․-ն և 32-ամյա Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)