ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ
Քաղաքական![ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ](/timthumb.php?src=disc/23-02-24/044d88d3d01b409f887c01284750e166.jpg&w=780)
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։
ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
![](banners/armflix.jpg)