Արդյոք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը․ hարց Առողջապահության նախարարին
Քաղաքական![Արդյոք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը․ hարց Առողջապահության նախարարին](/timthumb.php?src=disc/23-02-24/3d9ae5d67a09800dce2ea21ebc9379d2.jpg&w=780)
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ՍԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի 2 ամսով կալանավորման մասին հարցերին․
«Տեսչական մարմնինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացք էին, հույս ունեմ, որ թե՛ գործառույթների շրջանակի հստակեցումը, թե՛ իրավական հիմքերի ստեղծումը, թե՛ նաև կառուցվածքային առումով ինչ-որ արվում է, պետք է նպաստի, որ հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից»,- նշեց նախարարը, սակայն լրագրողի այն հարցադրմանը՝ արդյո՞ք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը, ծանո՞թ է գործարքի մանրամասներին, նախարարը բացասական պատասխան տվեց։
![](banners/armflix.jpg)