Սպիտակ տանը վստահ են, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի նոր գլխավոր քարտուղար կլինի
Համաշխարհային Մամուլ![Սպիտակ տանը վստահ են, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի նոր գլխավոր քարտուղար կլինի](/timthumb.php?src=disc/23-02-24/713f9e85e08f19c4513e5d4bd234c329.jpg&w=780)
ԱՄՆ-ն իր դաշնակիցներին հայտնել է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի հիանալի նոր գլխավոր քարտուղար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները դաշնակիցներին հասկացրել է, որ մենք կարծում ենք, որ պարոն Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի գլխավոր քարտուղար կլինի»,- ասել է նա:
Նախօրեին Ռյուտեի թեկնածությունը պաշտպանել էին դաշինքին մասնակցող ավելի քան 20 երկրներ։ Նա դաշինքը կարող է գլխավորել արդեն ապրիլին։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ մնացած բոլոր երկրները պետք է խոսեն այս որոշման օգտին։
![](banners/armflix.jpg)