Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան
Հասարակություն![Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան](/timthumb.php?src=disc/23-02-24/6388ad336e6e99e5d14a5706ccb17aa5.jpg&w=780)
Փետրվարի 23-ին, ժամը 13:11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում է երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Զ. Մ.) արգելափակվել է ձյան մեջ և միակողմանի փակել ճանապարհը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
![](banners/armflix.jpg)