Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է
ՍպորտԳերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի մրցման եզրափակիչ։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը նվաճել էր հենացատկի ոսկե մեդալը։