Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր
ՍպորտԳերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում տեղի ունեցավ օղակների վարժության եզրափակիչը։
Հայաստանն ուներ երկու մասնակից։ Վահագն Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալը, Արթուր Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը։
Ավելի վաղ նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը։