Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն դեռ ունենք․ Չավի
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Խետաֆեի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է թիմի՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունների մասին։
«Մենք ճնշում ենք գործադրում «Ռեալի» և «Ժիրոնայի» վրա:
Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն դեռ ունենք: Մենք դեռ ժամանակ ունենք մրցաշրջանը փրկելու համար։
Չեմպիոնների լիգայում նույնպես ամեն ինչ հնարավոր է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Times-ը:
