ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը
Քաղաքական![ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը](/timthumb.php?src=disc/25-02-24/d9b3f16996f6df493c5484339db3e7c5.jpg&w=780)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը։
Գյումրու համայնքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են Անի և Ավստրիական թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգման և տվյալ թաղամասերի, ինչպես նաև Շիակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 16 կմ երկարությամբ ճանապարահատված, ընդհանուր առմամբ, 190 հազար քառակուսի մետրը՝ երթևեկելի։
«Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ, 208 լուսատու տեղադրվելու է Շիրակացի փողոցից մինչև Օզանյան փողոց ճանապարհահատվածի երկու կողմերում»,- այս մասին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից։
«Գյուրմրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչև 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի թվով 33 փողոց և 4 հրապարակ։
Նշենք նաև, որ փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծերի ձեռքբերումից հետո։ Այս պահին ընթացքի մեջ են նախագծերի գնման մրցույթային գործընթացները։
![](banners/armflix.jpg)