«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով
Քաղաքական![«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով](/timthumb.php?src=disc/25-02-24/09e845fcf1de7de5b505821a11ede02c.jpg&w=780)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը գրել է.
«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել «Հնդկաստան» հիմնադրամի (India foundation) տնօրեն, գեներալ-մայոր Դրուվ Կատոչի հետ՝ քննարկելու համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության հնարավորությունները:
Գեներալ Կատոչին ներկայացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վերջինիս համոզմամբ Հնդկական օվկիանոսի ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում կարևոր դերակատարություն խաղալու մեծ պոտենցիալ ունի: Այս համատեքստում գեներալը կարևոր համարեց Հայաստանի մասնակցությունը հիմնադրամի նախաձեռնությամբ և Հնդկաստանի կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող «Հնդկական օվկիանոս» ամենամյա համաշխարհային կոնֆերանսին, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանի կարևորագույն պետություններին հանդես գալ ընդհանուր հարթակում և քննարկել համագործակցության հեռանկարները»։
![](disc/25-02-24/b141377c5b5e81d7968b07b1a590233f.jpg)
![](disc/25-02-24/3259b2a0ae44843f0c31cca374972a0f.jpg)
![](banners/armflix.jpg)