Ալոնսոն կարող է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը
ՍպորտԸստ Mirror-ի՝ «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։
«Բավարիան» պատրաստ է մեկ մրցաշրջանի համար իսպանացուն վճարել 23,4 միլիոն եվրո աշխատավարձ։
Կողմերը կարող են պայմանավորվել երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ նվազագույնը երեք մրցաշրջանի համար։ Բունդեսլիգայի պատմության մեջ ոչ ոք դեռ նման աշխատավարձ չի ունեցել։
Խաբի Ալոնսոն իր հերթին դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Մարզիչը չի բացառում նաև Լևերկուզենում ևս մեկ մրցաշրջան մնալու տարբերակը։