Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային
Սպորտ![Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային](/timthumb.php?src=disc/25-02-24/8b6a0f6ae937eef7e2e7ff4d2b0698ec.jpg&w=780)
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Ալբանիային:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, սակայն Հայաստանի հավաքականը մեկ միավորի առավելություն ստացավ վերջում` 24:23: Երկրորդ քառորդում ևս թիմերը փոխանակվում էին գրոհներով ու պահպանում հավասարություն: Հայաստանի ընտրանուն հաջողվեց 6 միավորի առավելություն ստանալ`48:42:
Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունն ու հաղթեց 84:79 հաշվով:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերին` հյուրընկալելով Ավստրիայի հավաքականին: Այդ խաղը կկայանա նոյեմբերի 24-ին:
![](banners/armflix.jpg)