Փետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում
Քաղաքական![Փետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում](/timthumb.php?src=disc/25-02-24/f4810f2f578c3725ef128b675bec33bb.jpg&w=780)
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում:
Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում:
Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:
![](banners/armflix.jpg)