Ռեալը սեփական հարկի տակ հաղթեց Սևիլիային
Սպորտ![Ռեալը սեփական հարկի տակ հաղթեց Սևիլիային](/timthumb.php?src=disc/26-02-24/bd777208658961d1a94e5a4572386446.jpg&w=780)
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Սևիլիային»։
Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 81-րդ րոպեին խփեց մադրիդցիների խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
«Ռեալը» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սևիլիան» 24 միավորով 15-րդ տեղում է։
![](banners/armflix.jpg)