Առաջիկա ընտրություններին Փաշինյանի զենքը լինելու է հակառուսականությունն ու ՀԱՊԿ-ը լքելու խոստումը․ Սուրեն Սուրենյանց
Բլոգոսֆերա«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Փաշինյանի «զենքը»Մոլդովայի նախագահ Սանդուն այս աշուն մտադիր է վերընտրվել ու, որպես, հիմնական զենք օգտագործում է երկրի եվրաինտեգրումը: Նա այդ հարցով մտադիր է հանրաքվե անցկացնել ու դրանք մեկտեղել նախագահական ընտրությունների հետ(այդ նպատակով հատուկ օրենսդրությունը փոխվեց, որպեսզի ընտրությունների և հանրաքվեի մեկտեղումը հնարավոր դառնա):
Հայաստանում նույնպես հանրաքվեի և ԱԺ ընտրությունների մեկտեղումն օրենքով արգելված է: Բայց Փաշինյանի և ՔՊ-ի համար դա տեխնիկական խնդիր է:
Փաշինյանին մոտ կանգնած գործիչներն արդեն «բացահայտվել» են՝ ասելով, թե աշնանը երկրին սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ և սահմանադրական հանրաքվե՝ նույն օրը:
Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսակսնությունը և ՀԱՊԿ-ը լքելու խոստումը»: