Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելելու է «Ոսկեպար» ՈՒՂԻՂ. Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը Ձերբակալված տղային ծեծողներն ինչո՞ւ են դիմակավորված եղել․ վերևներում ո՞նց կիմանան իրենք էին, որ պարգևատրեն․ լրագրող Վաղը՝ ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց բողոքի ակցիային. իրենք 1+1 եկան, իրենց հնարավոր է կանգնեցնել 1+1-ով. Վահագն Չախալյան Ջանքեր ենք գործադրում, որ ՀՀ-ի եզդիական համայնքը կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը․ Փաշինյան Խոշոր ավտովթար Երևանում, մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է Ռուս խաղաղապահները դուրս են գալիս օկուպացված Արցախից (տեսանյութ) ՈւՂԻՂ. Խոշտանգված Սամվել Վարդանյանին տեղափոխում են ՔԿ «Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն 

Ինչի՞ մասին են պայմանավորվելու երկու ձախողված՝ տարածքային և մարդկային կորուստներ տված երկրների ղեկավարները

Վերլուծական

Նախօրեից հայաստանյան ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքները տեղեկություններ են հրապարակում, թե մարտին սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն, արձագանքելով տարածվող լուրին, ասել է, թե բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է։ Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ-ն չի հերքել այդ լուրը, մինչդեռ հստակ օրեր են շրջանառվում, խոսքը՝ մարտի 4-ի մասին է։

Ուշագրավ է, որ պատերազմի մեկնարկից մինչ այս պահը Զելենսկին չի այցելել և ոչ մի հետխոհրդային երկիր: Նա ո՛չ Ղազախստանում է եղել, ո՛չ Կենտրոնական Ասիայում, ո՛չ Վրաստանում, ոչ էլ նույնիսկ Մոլդովայում, որը հայտնի է իր պրո-արևմտյան կողմնորոշմամբ։ Փորձագետները համակարծիք են, որ այս այցը Հայաստանն ավտոմատ կերպով կվերածի հետխորհրդային տարածքում ամենահակառուսական երկրի՝ Երևանին վերջնականորեն գցելով արևմտյան «դաշտ»։ Թե ինչ «կշահի» դրանից Հայաստանը՝ դժվար չէ պատկերացնել՝ Ռուսաստանի բացահայտ թշնամություն, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական, տեխնոլոգիական, և վերջապես ռազմական առումներով։

Զելենսկու պոտենցիալ այցը ՀՀ տեղավորվում է Հարավային Կովկասում արևմտյան սցենարների շրջանակում: Արևմուտքի այդ սցենարը կայանում է նրանում, որ թուլացնի և վատթարացնի Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերությունները՝ հատկապես անվտանգության ոլորտում, միաժամանակ ընդլայնի և խորացնի կապերն այն երկրների հետ, որոնք բացահայտ ցուցադրում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մտադրությունները։ Նկատենք, որ, օրինակ, Բաքուն չի հաստատել Զելենսկու այցի մասին շրջանառվող լուրերը: Ստացվում է, որ անգամ Կիևին ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերող Ալիևը ճիշտ է գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և չի ցանկանում լարել հարաբերությունները Մոսկվայի հետ: Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասին․ այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք վարում են բալանսավորված արտաքին քաղաքականություն, որը բխում է վրացի ժողովրդի շահերից: 

Ակնհայտ է, որ Ուկրաինայի նախագահին պատրաստ է հյուրընկալել միայն Նիկոլ Փաշինյանը, ումից էլ Արևմուտքը սարքում է երկրորդ Զելենսկի: Նրանց նմանությունը, անշուշտ, արդեն իսկ աչքի է զարնվում: Երկուսն էլ սպասարկելով Արևմուտքի օրակարգը և հավատալով արևմուտքի գեղեցիկ խոստումներին՝ փչացրին հարաբերությունները ՌԴ հետ: Կիևը ստացավ պատերազմ, տասնյակ հազարների հասնող զոհեր, ըստ ՄԱԿ տվյալների՝ 10 միլիոն փախստական: Հայաստանի դրեյֆը դեպի Արևմուտք ավարտվեց Արցախի կորստով, 5000 զոհով, 120 հազար փախստականներով և ՀՀ տարածքի զգալի մասի օկուպացիայով: Ընդ որում, թե՛ Կիևի, թե՛ Երևանի համար վտանգը դեռ առկա է: Փաշինյանի ձեռքերով և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին Արևմուտքը ցանկանում է երկրորդ ճակատ բացել ՌԴ–ի դեմ և դուրս մղել վերջինիս Հարավային Կովկասից: Դժվար չէ կռահել, թե ինչպիսի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար նման սցենարը, Երևանը, ըստ էության, մեկ-մենակ է մնալու հակառակորդների հետ՝ չստանալով Արևմուտքի կողմից անվտանգության և ոչ մի երաշխիք: Մնում է միայն կռահել, թե ինչ են խոսելու և ինչի շուրջ են պայմանավորվելու երկու ձախողակ ղեկավարները, որոնց ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում երկու ժողովուրդները հայտնվեցին անդունդի եզրին, իսկ պետականությունը և գոյությունը աշխարհի քարտեզի վրա՝ կասկածի տակ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելելու է «Ոսկեպար»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 17-ինՈՒՂԻՂ. Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքըՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան, Լարսը բաց էՓարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օրՁերբակալված տղային ծեծողներն ինչո՞ւ են դիմակավորված եղել․ վերևներում ո՞նց կիմանան իրենք էին, որ պարգևատրեն․ լրագրողԱխուրյան համայնքի «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակՎաղը՝ ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց բողոքի ակցիային. իրենք 1+1 եկան, իրենց հնարավոր է կանգնեցնել 1+1-ով. Վահագն ՉախալյանՆոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնանորոգվում ենՈսկու գինը նվազել է Ջանքեր ենք գործադրում, որ ՀՀ-ի եզդիական համայնքը կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը․ ՓաշինյանՌուս խաղաղապահները դուրս են գալիս օկուպացված Արցախից (տեսանյութ)ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենՍամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարությունԽոշոր ավտովթար Երևանում, մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել էԵրևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում լույս չի լինիՕրվա խորհուրդ. Ապրիլի 17 Ռուս խաղաղապահները դուրս են գալիս օկուպացված Արցախից (տեսանյութ)ՈւՂԻՂ. Խոշտանգված Սամվել Վարդանյանին տեղափոխում են ՔԿ«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն«Ժողովուրդ». Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվելԻնչու դեռ հարցաքննված չեն զույգով միզող ոստիկանները, առգրավված չեն նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկներն ու ձայնագրությունները, առգրավված-զննված չեն նրանց հեռախոսները, ավտոմեքենան եւ ինչու քրգործ հարուցված չէ. փաստաբան Երվանդ Վարոսյան«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումիցԱռավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային«Հրապարակ». ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը«Ժողովուրդ». ԱՆ-ի շուրջ գործողությունների ֆոնին՝ Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվելՎահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պայմանավորվածության մասին«Ոչ մի մրցանակ չստացա»․ Սոս ՋանիբեկյանՍաղ բանակը Մելքոնյան Գագոն ա թալանել. քաղաքացի (տեսանյութ) ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ ՈւկրաինայինԹբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինԱդրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացըԱդրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄԴեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել
Ամենադիտված