Հայտնի է՝ երբ կհուղարկավորեն Նավալնիին
Ռուսաստան![Հայտնի է՝ երբ կհուղարկավորեն Նավալնիին](/timthumb.php?src=disc/26-02-24/9044cc3c5953eba21be3c94cccbc8ba9.jpg&w=780)
Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը նշանակված է փետրվարի 29-ին։ Shot-ի տեղեկություններով՝ նրա դին երեկ տեղափոխվել է Մոսկվա և այժմ պատրաստվում է հուղարկավորության։ Արարողությունը կարող է տեղի ունենալ «Բորիսովսկոյե» կամ «Խովանսկոե» գերեզմանատներում։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին՝ «Բևեռային գայլ» ուղղիչ գաղութում։ Նրա ինքնազգացողությունը վատացել է զբոսանքի ժամանակ։ Նավալնիին առաջին օգնությունը ցուցաբերել է գաղութի բուժանձնակազմը։ Յոթ րոպե անց դեպքի վայր է ժամանել հիվանդանոցի վերակենդանացման խումբը։ Ժամը 14։17-ին բժիշկներն արձանագրել են նրա մահը։
![](banners/armflix.jpg)