«Հայաստանի միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է». Ալիև
Արտաքին Քաղաքական![«Հայաստանի միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է». Ալիև](/timthumb.php?src=disc/26-02-24/18bce8c4948d3d41645184d5cae4cfdf.jpg&w=780)
«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Սխալվել են, և այսօր էլ են սխալվում»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- նշել է Ալիևը։
![](banners/armflix.jpg)