Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում առաջիկա անելիքները
Արտաքին Քաղաքական![Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում առաջիկա անելիքները](/timthumb.php?src=disc/26-02-24/abc256b52c485aad83ca98f1ff5f62ad.jpg&w=780)
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։
![](banners/armflix.jpg)