«Միսս Գերմանիա» մրցույթում հաղթել է ծնունդով իրանցի 39-ամյա կինը (լուսանկարներ)
Լուսանկարներ![«Միսս Գերմանիա» մրցույթում հաղթել է ծնունդով իրանցի 39-ամյա կինը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/26-02-24/203157e444e61e69516f4e69c25d55a0.jpg&w=780)
Բեռլինում բնակվող 39-ամյա ճարտարապետ Ապամե Շյոնաուերը հաղթել է «Միսս Գերմանիա» մրցույթում, հայտնում է DW-ն։
Ինչպես ասել է Շյոնաուերը, որը ծնվել է Թեհրանում, բայց վեց տարեկանից ապրում է Գերմանիայում, մտադիր է աջակցել ներգաղթյալ երիտասարդ կանանց։ Մրցույթի ընթացքում երկու երեխաների մայրն ընդգծել է իր հավատարմությունը կանանց իրավունքների համար պայքարին` կենտրոնանալով Իրանում տիրող իրավիճակի վրա:
«Միսս Գերմանիա» մրցույթի հաղթողը կստանա «Female Leader Award» մրցանակը, որի դրամական մասը կազմում է 25000 եվրո։
Կազմակերպիչների տվյալներով՝ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 15000 կին։ Եզրափակչում Շյոնաուերը կարողացավ հաղթել ութ մրցակիցներին։
![](disc/26-02-24/24b2ab510c9970368259f8efbebdbcb9.jpg)
![](disc/26-02-24/90aea30084e939f7c79a7040b5777b38.jpg)
![](banners/armflix.jpg)