Տղամարդը նախկին կնոջից պահանջում է վերադարձնել երիկամը
Այլ![Տղամարդը նախկին կնոջից պահանջում է վերադարձնել երիկամը](/timthumb.php?src=disc/26-02-24/a0e130302243536e4981d735207aa36a.jpg&w=780)
ԱՄՆ-ում տղամարդն իր նախկին կնոջից պահանջում է վերադարձնել երիկամը կամ վճարել 1,5 մլն դոլար փոխհատուցում, գրում է Independent-ը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, երբ Ռիչարդ Բապտիստի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել, տղամարդը նրան պայման է առաջադրել՝ կա՛մ նավերադարձնում է երիկամը, որը նվիրել էր նրան որպես դոնոր, կա՛մ վճարում է 1,5 մլն դոլար։ Տղամարդը պնդում է, որ իր արարքով փրկել է կնոջ կյանքը, թեև իրենց ամուսնությունն արդեն վտանգի տակ էր:
«Իմ առաջնահերթությունը նրա կյանքը փրկելն էր», - մեկնաբանել է նա:
Դատարանը մերժել է Ռիչարդի հայցերը՝ որոշելով, որ նրա երիկամը նվեր է, և փոխհատուցում չի ստանա: Բացի այդ, բժիշկներն արգելել են հեռացնել տղամարդու երիկամը նախկին կնոջից։
![](banners/armflix.jpg)