Հրդեհ՝ Զորակ գյուղի տներից մեկում
Հասարակություն![Հրդեհ՝ Զորակ գյուղի տներից մեկում](/timthumb.php?src=disc/26-02-24/d015e5c523ef7edebc7a149611463201.jpg&w=780)
Փետրվարի 26-ին, ժամը 13:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ–ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:33-ին: Ննջասենյակում այրվել է գույքը, ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա:
![](disc/26-02-24/04580eeaa28a9c943a22ab7104b978be.jpg)
![](banners/armflix.jpg)