Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի Վազգեն Սարգսյանի 65-ամյակի միջոցառումների անցկացման միջգերատեսչական հանձնաժողով
Հայաստան![Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի Վազգեն Սարգսյանի 65-ամյակի միջոցառումների անցկացման միջգերատեսչական հանձնաժողով](/timthumb.php?src=disc/26-02-24/c1003b300f69a250e67ac331bcfe7afb.jpg&w=780)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է կայացրել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Հանձնաժողովը նախագահելու է ՀՀ պաշտպանության նախարարը։
![](banners/armflix.jpg)