Քաղաքագետների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ «Հրապարակ»
Հասարակություն![Քաղաքագետների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ «Հրապարակ»](/timthumb.php?src=disc/26-02-24/68e897b6dedf49a83a289da46ff05da2.jpg&w=780)
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ է եղել` միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը եւ Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու:
«Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հրապարակին» ասել է, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,– գրում է կայքը։
Սուրեն Սահակյանը կայքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։
Միջադեպի վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են. «Հանրային հեռուստաընկերությունում երկու անձանց միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)