Մոսկվայում լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվել
Հասարակություն![Մոսկվայում լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվել](/timthumb.php?src=disc/26-02-24/1914b56e1cf004bc5e515828e839ff3d.jpg&w=780)
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Նովոմոսկովյան Սոսենսկի վարչական շրջանում լեգենդար հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվել։ Մոսկվայի քաղաքապետի հրամանագրով նույն վայրում տեղադրվել է նաև Վարդանյանի արձանը։
Նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միությանն է և ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությանը։
Նշենք, որ այս տարի լրանում է Գևորգ Վարդանյանի հարյուրամյակը։
![](banners/armflix.jpg)