ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՊՆ խաղաղապահ ուժերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար Համլետ Լևոնյանին
Հայաստան![ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՊՆ խաղաղապահ ուժերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար Համլետ Լևոնյանին](/timthumb.php?src=disc/26-02-24/b0d0cfc5f2ae3fbc02c0e912a3bcad99.jpg&w=780)
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։
Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։
![](disc/26-02-24/b3bb351945fce9f9592a4fd57e06f2b1.jpg)
![](disc/26-02-24/ea2a93d5c5437f14a9fd5b862d065939.jpg)
![](banners/armflix.jpg)