Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել
Այլ![Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել](/timthumb.php?src=disc/26-02-24/a0ba69ddcce49d7594c7723eed8e3815.jpg&w=780)
Հեռուստահաղորդավար և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը յութուբյան «Эмпатия Манучи» հաղորդման ժամանակ ասել է, որ պապիկ է դարձել։ Նրա խոսքով՝ ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, երեխա է ունեցել, տղային Գասպար են անվանել։
«Պապիկ եմ դարձել։ Սաշան ծննդաբերել է Գասպարչիկին։ Փառք Աստծո»,- կիսվել է Քեոսայանը։
Ալեքսանդրան ծնվել է 1994 թվականին, երբ Քեոսայանն ամուսնացած էր դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ։ Նախկին ամուսիններն ունեն ևս մեկ դուստր՝ Քսենիան, որը ծնվել է 2010թ.։ Երկրորդ կնոջից՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից, հեռուստահաղորդավարն ունի երկու դուստր և մեկ որդի։
![](banners/armflix.jpg)