Տղամարդը ոստիկան է ձևացել, որպեսզի օգնի քրոջը քննության ժամանակ
Այլ![Տղամարդը ոստիկան է ձևացել, որպեսզի օգնի քրոջը քննության ժամանակ](/timthumb.php?src=disc/26-02-24/d851ed6249b98a1f73f6e8eff642c017.jpg&w=780)
Հնդկաստանում տղամարդը ոստիկան է ձևացել, որպեսզի օգնի քրոջը հանձնել քննությունը։ Այս մասին գրում է India Today-ը։
Մահարաշտրա քաղաքի 24-ամյա բնակիչ Անուպամ Մադան Խանդարեն որոշել է ոստիկանական համազգեստ հագնել՝ կրտսեր քրոջը օգնելու համար։ Աղջիկը պետք է հանձներ 12-րդ դասարանի ավարտական քննությունների շարքի առաջին թեստը։ Ուստի նրա եղբայրը հսկիչ է ձևացել և մտել քննասենյակ, որպեսզի հանձնի նրան ճիշտ պատասխաններով թերթիկը:
Խանդարեին կասկածել են այն բանից հետո, երբ նա սխալ կերպով է կատարել զինվորական ողջույնը՝ կոչումով ավելի բարձր «գործընկերների» տեսադաշտում։ Այդ սխալից հետո ոստիկանները նկատել են, որ տղամարդը համազգեստի վրա սխալ անունով կրծքանշան է դրված և բերման են ենթարկել։
Ողջ ճշմարտությունը բացահայտվել է, երբ գրպանում գտել են պատասխաններով թերթիկը։
![](banners/armflix.jpg)