Թրամփը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում փակել ԱՄՆ սահմանը
Աշխարհ![Թրամփը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում փակել ԱՄՆ սահմանը](/timthumb.php?src=disc/26-02-24/15e58bf06ac9511d54a299befc91eaef.jpg&w=780)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ փակել երկրի սահմանը, եթե հաղթի այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երբ դառնամ ձեր նախագահը, մենք անմիջապես կփակենք սահմանը և կդադարեցնենք ներխուժումը (միգրանտների - խմբ․)»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ հենց առաջին օրը կսկսվի ապօրինի միգրանտների արտաքսման՝ ամերիկյան պատմության մեջ ամենամեծ օպերացիան։
![](banners/armflix.jpg)