Վաղը կլինի դատական նիստը, կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում․ Լևոն Քոչարյան
Բլոգոսֆերա![Վաղը կլինի դատական նիստը, կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում․ Լևոն Քոչարյան](/timthumb.php?src=disc/26-02-24/65520e3f87400745961bb06a618e7081.jpg&w=780)
«Վաղը՝ 13։00-ին, Կենտրոնի դատարանում կլինի իմ և Սերգեյի առաջին դատական նիստը։ Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել։ Դատը կլինի դռնբաց բոլորի համար»։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Հիշեցնեմ, որ ինձ մեղադրում են նրանում, իբր ոստիկաններին հարվածել եմ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն էր։ Իմիջիայլոց, ոստիկաններն իրենց ցուցմունքներում ասում են, իբր «հանգստացնում էին» ինձ և չեն հարվածել ընդհանրապես»,-նշել է պատգամավորը։
![](disc/27-02-24/8d1da184bef58f191c41b31ae8127340.jpg)
![](disc/27-02-24/b9402ffa3e31cd95ba268dc2b567200e.jpg)
![](banners/armflix.jpg)