Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին (տեսանյութ) Ծանրամարտի ֆեդերացիան 11 մլն դրամ է հատկացրել մարզիկների ու մարզիչների պարգևատրմանը Սյունիքում մահացած զինծառայողը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. մանրամասներ Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին Կարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ Ավդալյանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող գրառման փաստով քրեական վարույթ հարուցել. Ռոման Երիցյան Ստամբուլում նորից երկրաշարժ է գրանցվել Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա Թրամփը չի բացառել ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը Իսրայելի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը 

Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդի միջազգային հարաբերություններում աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները շարունակվում են, որը հատկապես շատ սուր դրևորում է ունենում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում։ Ու այս դիմակայությունը, որն Ուկրաինայում հանգեցրել է կոնկրետ ռազմական բախման, այլ ուղղություններով տարածվելու միտումներ է ցուցաբերում։ Այս տեսանկյունից հատկապես ռիսկի գոտում է հետխորհրդային տարածաշրջանը։ Բայց ամենավտանգավոր իրավիճակը Հարավային Կովկասում և կոնկրետ Հայաստանի շուրջ է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ միայն ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ոլորտ, այլ նաև Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի միջոցով Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հավակնություն ունի։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ հարմար առիթի է սպասում Հայաստանի նկատմամբ նոր հարձակում սկսելու համար։ Իսկ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա տեղի ունենա, ապա իրավիճակի վրա կփորձի ներազդել նաև Իրանը, որը կոնկրետ շահեր ունի։ Այսինքն, այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում հենց ամենից շատ Հայաստանը կարող է տուժել։ Ուստի, այսպիսի իրադրությունը պահանջում է շատ նուրբ արտաքին քաղաքականություն վարել։ Բայց, արի ու տես, որ ՀՀ իշխանությունները ավելի ու ավելի են սրում իրավիճակը՝ ամբողջովին խցկվելով Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների դաշտ։ Իսկ այս քաղաքական գծի գագաթնակետը Ուկրաինայի հարցում կոնկրետ իրավիճակը սրող մոտեցում որդեգրելն է։ Երբ Ուկրաինայում պատերազմը նոր էր սկսվել, ՀՀ իշխանությունները փորձում էին, ինչքան հնարավոր է, այս հարցում չեզոքություն պահպանել՝ նշելով, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Ուկրաինան Հայաստանի համար բարեկամ երկրներ են։

Բայց իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Փաշինյանն սկսեց խախտել չեզոքությունը՝ նշելով, թե Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ու այսպիսի դիրքորոշումը նա հիմնավորում է նրանով, թե Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, այսինքն՝ արևել յան տարածքների կցումը Ռուսաստանին, Ալմա Աթայի հռչակագրի խախտում է։ Այս հողի վրա ՀՀ իշխանություններն ավելի են խորացնում հակառուսական քարոզչությունը, բայց, ինչպես բազմաթիվ փորձագետներ են նկատում, նման քաղաքական դիրքորոշումը ոչ մի դրական արդյունք չի խոստանում Հայաստանի համար։ Նույնիսկ կարծիքներ կան, որ Փաշինյանն ուղղակի գնում է Զելենսկու հետքերով։ Ավելին, երբ Հայաստանի իրավիճակն այսօր ամենաբարդն է, այդ ֆոնին տեղեկություն է տարածվում, թե Հայաստան է այցելելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Այս տեղեկությունը ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ հայկական կողմը չեն հերքում։

Նկատի ունենանք, որ լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանից հետո Զելենսկին այցելելու է նաև Ադրբեջան, որի ղեկավարությունն առիթը բաց չի թողնում ամեն անգամ ընդգծել, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բայց Բաքվից շտապեցին հերքել այս լուրերը՝ ընդգծելով, թե նման այց չի սպասվում։ Այս պայմաններում Հայաստանում արդեն իսկ քննարկվում է այն հարցը, թե, ի վերջո, ինչի՞ համար է Զելենսկին Հայաստան այցելելու։ Առաջին հերթին՝ կարիք կա դիտարկելու Ուկրաինայի դիրքորոշումը Արցախի հարցում։ Կիևը պարզորոշ հայտարարել է, թե աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» նկրտումները՝ նկատի ունենալով Արցախը։ Ավելին՝ Ուկրաինան 1993 թվականից սկսած պարբերաբար զենք է մատակարարել Ադրբեջանին։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արդեն տեղեկություններ կային Զելենսկու ղեկավարած Ուկրաինայի կողմից Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր մատակարարելու մասին, որով ադրբեջանական կողմը ռազմական հանցագործություն իրագործեց Արցախում՝ բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքներում կիրառելով հրկիզվող զինատեսակ, որը սպիտակ ֆոսֆոր էր պարունակում։

Պատերազմից հետո Զելենսկին առաջիններից մեկը շնորհավորեց Ալիևին: Մյուս կողմից էլ՝ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Ուկրաինայից կոչեր հնչել, որ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի, ինչը կարող էր տեղի ունենալ Հայաստանի վրա հարձակվելու միջոցով։ Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված Ուկրաինան ուղղակի Ադրբեջանի կողմնակիցն է։ Հաջորդը. ո՞վ է Զելենսկին, ընդհանրապես: Նկատի չունենք իր՝ կատագերակի անցյալը, այլ Զելենսկին՝ որպես նախագահ: Փաստացի, գործ ունենք մի ղեկավարի հետ, որն Արևմուտքի շահերի համար սեփական երկիրը մատաղ է արել, ինչի հետևանքով Ուկրաինան անխնա ավերվում է, տարածքներ է կորցնում, հազարավոր ուկրաինացիներ զոհվում կամ վիրավորվում են, իսկ միլիոնավոր մարդիկ էլ հեռանում են երկրից։ Հասկանում ենք, որ շատերը համեմատում են Փաշինյանին ու Զելենսկուն:

Տարբերությունը, կարծես մեկն է. Զելենսկին արդեն իսկ ավերակների է վերածել իր երկիրը, Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո անցել է Հայաստանին: Մնում է հասկանալ՝ ով ում է «թրեյնինգ» անելու այս հարցում: Ամփոփելով. Ուկրաինայի նախագահի այցը կարող է կանխատեսելի, իսկ որոշակի առումներով էլ անկանխատեսելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու բացառված չէ, որ արդյունքում Արևմուտքն, ինչպես Ուկրաինայի դեպքում՝ Զելենսկու ձեռքերով, այնպես էլ այստեղ՝ Փաշինյանի ձեռքերով, իր շահերի համար Հայաստանին ևս զոհաբերության սեղանին դնի։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ սյուռ պատկեր կլիներ, եթե Սահակաշվիլին ազատության մեջ լիներ ու Զելենսկու հետ այցելեր Հայաստան. ի տես աշխարհի՝ եռակողմ ինչպիսի՜ հանդիպում կլիներ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին (տեսանյութ) Ծանրամարտի ֆեդերացիան 11 մլն դրամ է հատկացրել մարզիկների ու մարզիչների պարգևատրմանը Սյունիքում մահացած զինծառայողը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. մանրամասներ Թրամփը նշել է, որ բազմիցս խոսել է Սի Ծինփինի հետՈրքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Զելենսկին նշել է տարածքային հարցերի քննարկման պայմանըԿլիչկոն առաջարկել Է Ուկրաինային պարտադրել տարածքներ զիջել8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին Կարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ Ավդալյանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող գրառման փաստով քրեական վարույթ հարուցել. Ռոման Երիցյան Ստամբուլում նորից երկրաշարժ է գրանցվել Դուա Լիպան պայթեցրել է համացանցը իր կատարյալ կազմվածքով (լուսանկար)Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա Կրեմլը երկու բառով է բնութագրել Պուտինի և Ուիթքոֆի բանակցություններըԳարիկ Խարլամովի ցավալի խոստովանությունը․ «Արտասվել եմ բարձիս»Թրամփը չի բացառել ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը Իսրայելի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը Երևանում տրանսպորտի ուղեվարձը չվճարող անձինք կնույնականացվեն եւ կտուգանվեն. Արմեն Գալջյան (տեսանյութ) Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը Զելենսկին կմասնակցի՞ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանըԱպրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Երևանում Toyota-ն բախվել է հայտնի բլոգեր «222 Lava»-ի BMW X6-ին Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններում քննարկել է Գազայի հարցըՀնդկաստանն ու Պակիստանը կրկին պատերազմի եզրին ենԱրարատ լեռան նկարը փոխանցվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին․ ՀՅԴ Նիկոլ Փաշինյանը արժանի չէր Ծիծեռնակաբերդ գնալուն․ Սարգիս Ծատուրյան (տեսանյութ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշըՍերգեյ Լազարևի կոշտ պատասխանը Լերա ԿուդրյավցևայինԲալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը (տեսանյութ) Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը Դուբայ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ԲաքվումԵրևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայտնի է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը․ ԱԱԾ-ն մանրամասնում է ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնիՓաշինյանը ՊԵԿ նախագահին Իրան է գործուղում Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակըՊլաստիկա՞, թե մոլորեցնող ֆիլտրեր․ Լինդսի Լոհանը շոկի մեջ է գցել երկրպագուներին իր նոր տեսքով (լուսանկար)Ուկրաինական զորքերը ռազմաճակատում պաշտպանական կառույցներ չունենԵՄ-ն պահանջում է օտարերկրյա ուժեր տեղակայել Ուկրաինայում (տեսանյութ) Փաշինյանին եթե հանդիպեք ի՞նչ կասեք․ հարցում (տեսանյութ) Փաշինյանը ճիշտ է, իսկ Քոչարյանի օրակարգը թալանից շեղելու համար էր. «Ակօսի» խմբագիր (տեսանյութ) «Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված արխիվային կադրերով է կիսվել Պուտին-Ուիթքոֆ բանակցություններում առաջընթաց կա․ Դմիտրիև«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն Պակիստանը խոստանում է «ամբողջ ուժով» պատասխանել Հնդկաստանի կողմից հարձակման դեպքում
Ամենադիտված