8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին Կարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ Ավդալյանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող գրառման փաստով քրեական վարույթ հարուցել. Ռոման Երիցյան Ստամբուլում նորից երկրաշարժ է գրանցվել Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա Թրամփը չի բացառել ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը Իսրայելի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը Երևանում տրանսպորտի ուղեվարձը չվճարող անձինք կնույնականացվեն եւ կտուգանվեն. Արմեն Գալջյան (տեսանյութ) Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Երևանում Toyota-ն բախվել է հայտնի բլոգեր «222 Lava»-ի BMW X6-ին 

Փետրվարի 27-ի աստղագուշակ

Աստղագուշակ

ԽՈՅ Օրվա առաջին կեսի համար լավ է կարևոր գործեր չծրագրեք: Ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ում կարելի է դիմել աջակցության հարցով, ինչպես սկսածն ավարտին հասցնել: Որոշ Խոյեր կբարկանան դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեն իրադարձություններ, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հետաքրքիր հանդիպումներով ու հաճելի անակնկալներով: Նախկինում ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն, և դա կուրախացնի:

ՑՈՒԼ  Առավոտյան ձեզ կարող են հրաշալի թվալ մակերեսին դրված որոշումները, բայց մի շտապեք: Իրավիճակից գլուխ հանելուց հետո դուք ձեր կարծիքը կփոխեք: Արժե լսել ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Նրանք կարող են արժեքավոր տեղեկատվությամբ կիսվել, ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի, ինչն առաջ աննկատ է մնացել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք արագ լեզու կգտնեք նրանց հետ, զրուցելու թեմաներ կգտնեք: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրվա սկիզբը հարմար կլինի լուրջ գործերի և կարևոր հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, հնարավորություն կունենաք համատեղ գործողությունների մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնց շատ կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի: Բայց դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի ու անպայման կգտնեք դրանց հասնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, գայթակղությունները շատ կլինեն: Այդ հատվածը հարմար կլինի ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ շփվելու համար: Նրանց շնորհիվ դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԽԵՑԳԵՏԻՆ Օրը հարմար կլինի ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր բարդ հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կգտնեք ժամանակին պիտանի ինֆորմացիան ստանալու ձևը, նպատակին տանող մի քանի ուղիներից էլ ամենակարճն ու հասարակը կընտրեք:

Բայց շրջապատողներին ձեր արարքները հասկանալի չեն լինի: Հնարավոր են լարված պահեր շփումներում, թյուրըմբռնում, նույնիսկ վիրավորանքներ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է՝ հույզերին չտրվելն է: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով բոլորի հետ կպայմանավորվեք, կգտնեք թյուրըմբռնմանն ու տարաձայնություններին վերջ տալու ձևը:

ԱՌՅՈՒԾ  Հետաքրքիր ու ոգեշնչող օր է սպասվում: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Որոշ Առյուծների մոտ կստացվի այն, ինչը նախկինում ոչ ոքի չի հաջողվել: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողություններն ու աջակցություն կառաջարկեն: Ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են ձեր կողմն անցնել, բայց նրանց անվերապահ վստահելը դեռ վաղ է:

Ամենահարմար օրն է լինելու ապագայի ծրագրեր կառուցելու համար. դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ չի ստացվի: Չի բացառվում լրիվ նոր գաղափարներ ունենաք: Դրանց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԿՈՒՅՍ  Օրը բարենպաստ կլինի ամենատարբեր զբաղմունքների համար: Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Օգնության և աջակցության կարիք հազիվ թե ունենաք, դուք միայնակ էլ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել:

Հնարավոր են ոչ մեծ մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների և գործընկերների հետ: Սակայն բոլորը բավական արագ կընդունեն ձեր ճշմարտացի լինելը: Մտերիմների հետ շփումներում լարված պահեր չեն լինի, հակառակը՝ դուք իրար կես խոսքից կհասկանաք: Որոշ Կույսեր առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

ԿՇԵՌՔ Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Կարևոր չէ, թե ինչի մասին եք խոսելու: Ձեզ բոլոր դեպքերում ուշադիր կլսեն, ձեր ճշմարտացիությունը արագ կխոստովանեն, հասարակ ու ակնհայտ բաները բացատրելու կարիք էլ չի լինի: Որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը նոր հնարավորություններ կբացի մասնագիտական ոլորտում:

Չի բացառվում ծրագրերը պետք լինի փոխել անսպասելի իրադարձությունների կամ հեռվից ստացած լուրերի պատճառով: Դուք չեք հուզվի, ապրումներ չեք ունենա: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել, և այն չի սխալվի:

ԿԱՐԻՃ Անսովոր, բայց հաջող օր է սպասվում, որը ձեզ կուրախացնի: Դուք չեք ձանձրանալու, քանի որ իսկապես ոգեշնչող ու հետաքրքիր բանով եք զբաղվելու: Անհրաժեշտ արդյունքներին հասնելը հեշտ չի լինի: Սակայն դուք չեք նահանջի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել: Ձեր համառությունը դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան համագործակցել ձեզ հետ:

Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ: Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից, ավելորդ բաներ մի խոսեք նրանց մոտ, ովքեր գաղտնիք պահել չգիտեն: Օրվա երկրորդ կեսին ձեր աջակցության կարիքն է ունենալու ամենամտերիմներից մեկը: Աշխատեք չմերժել նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, քանի որ դատարկ բաների պատճառով ապրումներ կունենաք, աննշան իրադարձություններն էլ սրտին մոտ կընդունեք: Ձեր այդպիսի արձագանքին անսովոր մարդիկ խուճապի մեջ կհայտնվեն: Նրանց որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես պիտի իրենց պահեն:

Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Երեկոն իսկապես հաճելի կանցնի այն ամենամտերիմների հետ շփումներին նվիրած Աղեղնավորների համար: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ  Օրվա իրադարձություններին չարժե շատ լուրջ վերաբերվել, քանի որ դրանք լուրջ հետևանքներ չեն ունենալու, լուրջ ազդեցություն չեն թողնելու ձեր կյանքի վրա: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, չի բացառվում ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

Օրը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ աննկատ է մնացել, նոր հնարավորություններ կտեսնեք: Չի բացառվում, որ հենց դուք գտնեք բոլորին վշտացնող խնդիրները լուծելու ձևը:

ՋՐՀՈՍ Օրը հազիվ թե հարմար լինի վճռական գործողությունների կամ բարդ աշխատանքի համար: Ձեզ չէր խանգարի հանգստանալն ու առօրյա գործերից շեղվելը, ձեզ իսկապես հետաքրքրող ու ոգեշնչող բանով զբաղվելը: Եթե պայմանները թույլ չեն տալիս այդպես վարվել, ապա աշխատեք օգնականներ գտնել, որոնց հետ կարող եք կիսել հոգսերի բեռը: Նման մարդիկ ձեր կողքին կլինեն, ձեր խնդրանքներն էլ չեն մերժի:

Մի շտապեք գնումների հարցում: Այսօր իսկապես լավ իրեր ընտրելու համար շատ ժամանակ է պահանջվելու: Վտանգ կա անօգուտ վատնեք մեծ գումարը:

ՁԿՆԵՐ Օրը հարմար կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գումարի, գործարքների, շահույթ ստանալու հետ կապված հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հնարավոր են աշխատանքի գրավիչ առաջարկներ:

Օրը առանց ոչ մեծ տարաձայնությունների չի անցնի, շրջապատողները երբեմն սխալ կհասկանան ձեզ: Սակայն դուք կաշխատեք խուսափել լարված պահերից, անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Որոշ Ձկներ կհասկանան՝ ինչ սխալներ են գործել նախկինում ու կփորձեն ուղղել դրանք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին նշել է տարածքային հարցերի քննարկման պայմանըԿլիչկոն առաջարկել Է Ուկրաինային պարտադրել տարածքներ զիջել8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին Կարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ Ավդալյանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող գրառման փաստով քրեական վարույթ հարուցել. Ռոման Երիցյան Ստամբուլում նորից երկրաշարժ է գրանցվել Դուա Լիպան պայթեցրել է համացանցը իր կատարյալ կազմվածքով (լուսանկար)Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա Կրեմլը երկու բառով է բնութագրել Պուտինի և Ուիթքոֆի բանակցություններըԳարիկ Խարլամովի ցավալի խոստովանությունը․ «Արտասվել եմ բարձիս»Թրամփը չի բացառել ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը Իսրայելի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը Երևանում տրանսպորտի ուղեվարձը չվճարող անձինք կնույնականացվեն եւ կտուգանվեն. Արմեն Գալջյան (տեսանյութ) Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը Զելենսկին կմասնակցի՞ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանըԱպրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Երևանում Toyota-ն բախվել է հայտնի բլոգեր «222 Lava»-ի BMW X6-ին Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններում քննարկել է Գազայի հարցըՀնդկաստանն ու Պակիստանը կրկին պատերազմի եզրին ենԱրարատ լեռան նկարը փոխանցվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին․ ՀՅԴ Նիկոլ Փաշինյանը արժանի չէր Ծիծեռնակաբերդ գնալուն․ Սարգիս Ծատուրյան (տեսանյութ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշըՍերգեյ Լազարևի կոշտ պատասխանը Լերա ԿուդրյավցևայինԲալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը (տեսանյութ) Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը Դուբայ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ԲաքվումԵրևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայտնի է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը․ ԱԱԾ-ն մանրամասնում է ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնիՓաշինյանը ՊԵԿ նախագահին Իրան է գործուղում Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակըՊլաստիկա՞, թե մոլորեցնող ֆիլտրեր․ Լինդսի Լոհանը շոկի մեջ է գցել երկրպագուներին իր նոր տեսքով (լուսանկար)Ուկրաինական զորքերը ռազմաճակատում պաշտպանական կառույցներ չունենԵՄ-ն պահանջում է օտարերկրյա ուժեր տեղակայել Ուկրաինայում (տեսանյութ) Փաշինյանին եթե հանդիպեք ի՞նչ կասեք․ հարցում (տեսանյութ) Փաշինյանը ճիշտ է, իսկ Քոչարյանի օրակարգը թալանից շեղելու համար էր. «Ակօսի» խմբագիր (տեսանյութ) «Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված արխիվային կադրերով է կիսվել Պուտին-Ուիթքոֆ բանակցություններում առաջընթաց կա․ Դմիտրիև«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն Պակիստանը խոստանում է «ամբողջ ուժով» պատասխանել Հնդկաստանի կողմից հարձակման դեպքումԴիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը «Հայ շինարար» երգի կատարող Մարատ Հայրապետյանը Գլենդելում պաշտոն է ստացել Հայտնի դիմահարդարին սպառնում են մեծ տուգանքներ․ ի՞նչ է պատահել Գոհար Ավետիսյանի հետԿիևը ձգտում է սրել ռազմական հակամարտությունը․ ԶախարովաՌուսաստանում արձագանքել են Ղրիմի և ՆԱՏՕ-ի մասին Թրամփի խոսքերին
Ամենադիտված