88-ամյա Ալեն Դելոնի վիլլայից առգրավվել է 72 հրազեն
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել 88-ամյա դերասան Ալեն Դելոնի վիլլայից առգրավված զենքի վերաբերյալ, հաղորդում է Parisien-ը։
Ընդհանուր առմամբ, ժանդարմները Դուշիում Ալեն Դելոնի վիլլայից առգրավել են 72 հրազեն և ավելի քան 3 հազար փամփուշտ։
Քննիչները վիլլայի տարածքում նաև հրաձգարան են հայտնաբերել։
Նրա ընկերուհու փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ Դելոնը բուժում չի ստանում, սակայն տանը շատ զենք ունի։
«Իմ պաշտպանյալը շատ անհանգստացած է՝ իմանալով, որ Ալեն Դելոնը պահվում է առանց բժշկական օգնության՝ մոտակայքում զենքով», - ասել է փաստաբանը: