Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում
Արտակարգ Պատահար![Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի գազալցակայաններից մեկում](/timthumb.php?src=disc/27-02-24/dacceb85b4b3eb9880400d03ff0d66d3.jpg&w=780)
Փետրվարի 27-ին, ժամը 15:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ գազալցակայանի ետնամասում գտնվող գազաբալոնների պահասենյակում գազի բալոնից (400 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։02-ին, մարվել՝ 16։06-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը և սենյակի տանիքի մեկուսիչ շերտը (մոտ 30 քմ):
![](disc/27-02-24/9d9d2f689836878fbb6551fa26389e05.jpg)
![](disc/27-02-24/154de47575126076505b8a744735a4b4.jpg)
![](disc/27-02-24/0fcf87ba219ae633d90c353e35003b23.jpg)
![](banners/armflix.jpg)